Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Երևանյան հուշարձաններին ու ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերին հարակից սրճարաններն ու նմանատիպ այլ կառույցները կապամոնտաժվեն. քաղաքապետ

Երևանյան հուշարձաններին ու ճարտարապետական նշանակություն ունեցող 
շենքերին հարակից սրճարաններն ու նմանատիպ այլ կառույցները 
կապամոնտաժվեն. քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան հուշարձաններին ու ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերին հարակից սրճարաններն ու նմանատիպ այլ կառույցները կապամոնտաժվեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հանձնարարելով կոնկրետ դեպքերով սկսել հետազոտել իրավական լուծումները:  

«Կան սրճարաններ, որոնք բացարձակապես իրենց տեղում չեն, պետք է մաքրվեն, ինչպես նախորդ տարի հրապարակի պատկերասրահի կամարի տակի անհասկանալի վաճառքի կետը մաքրվեց: Այդպես պետք է շարունակվեն բոլոր նմանատիպ կետերը, միգուցե ավելի մեծ սրճարանները մաքրվել: Այդ իրավական կետերը պետք է գտնենք, որովհետև անվերջանալի տարատեսակ իրավական կետերին հղումներ անելով պահպանել այդ այլանդակությունները՝ ես չեմ պատրաստվում հանդուրժել, չեմ պատրաստվում հանդուրժել նաև այն տրամաբանությունը, որ տարբեր դատական վճիռներով մետաղյա ինքնակամ շինություններ են պարտադրում, որ օրինականացվեն այն հատվածներում, որտեղ կանաչ գոտիներ պետք է լինեն՝ անկախ նախկինից եկած պրակտիկայից: Ես հաշտ չեմ նմանատիպ վճիռների հետ, և դա խնդիր է լինելու մինչև այն պահը, որ մենք իրավական լուծումները գտնենք: Իրականում, կարծում եմ, մենք բոլորս չպետք է թույլ տանք քաղաքն այլանդակել՝ անկախ իրավական հնարավոր թերացումներից, որ նախկինում եղել են»,- ընդգծել է քաղաքապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am