Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Մարդկանց անընդհատ մղելու ենք՝ հաղթահարելու աղքատությունը. Նիկոլ Փաշինյան

Մարդկանց անընդհատ մղելու ենք՝ հաղթահարելու աղքատությունը. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մի շարք ոլորտներում առկա խնդիրների՝ շեշտելով, որ հանրային անվտանգության և առողջության տեսակետից առավել արդիական են երկու խնդիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Պետք է հնարավորություն ստեղծենք, որպեսզի կանայք հնարավորինս քիչ կանգնեն երեխա ունենալու, աշխատելու կամ կարիերա անելու երկընտրանքի առջև:

Հանրային անվտանգության և առողջության տեսակետից շատ կարևոր եմ համարում երկու խնդիր: Մենք որոշել ենք, որ պետք է անդրադառնալ, ընդհանրապես, կրթական հիմնարկների անվտանգության ապահովման խնդրին: Մենք ունենք որոշակի մտավախություններ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և այլն:  Եվ, իհարկե, դպրոցական սննդի հետ կապված կարգավորումները նույնպես շատ կարևոր են, որովհետև, գլոբալ առումով ՀՀ-ում երեխաների շրջանում ավելորդ քաշի հետ կապված պրոբլեմը դառնում է համատարած: Այստեղ պետք է նաև դպրոցական սննդի ոլորտում կարողանանք որոշակի քաղաքականություններ մշակել, իհարկե, նաև ՝ զուգահեռ զարգացնելով նաև դպրոցական ենթակառուցվածքները»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը Կառավարության առաջնահերթություններից է համարում ծայրահեղ աղքատության հաղթահարմանն ուղղված մոտեցումների և քաղաքականության մշակումը:

«Աղքատության գնահատման նոր համակարգը, որը ցանկանում ենք ներդնել, շատ կարևոր է: Սոցիալական այն քաղաքականությունը, որ երրորդ հանրապետությունում վարվել է, եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ: Կարծում եմ, այն ծրագիրը, որը մենք ստացել ենք, առնվազն տեսական մակարդակում համոզիչ է: Մենք մարդկանց անընդհատ մղելու ենք՝ հաղթահարելու աղքատությունը և, իհարկե, այստեղ շատ կարևոր է կրթության ոլորտի հետ համադրումը»,- նշեց նա:        


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am