Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

OZON-ը Հայաստանի գործարարների համար կկազմակերպի իր առաջին բիզնես ֆորումը` COM.E ON FORUM Երևան

OZON-ը Հայաստանի գործարարների համար կկազմակերպի իր առաջին բիզնես ֆորումը` COM.E ON FORUM Երևան

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: OZON մարքեթփլեյսն ապրիլի 3-ին հայ գործարարների համար կկազմակերպի իր առաջին բիզնես ֆորումը՝ «COM.E ON FORUM Երևան», որը տեղի կունենա մայրաքաղաքի սրտում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ozon-ի մամուլի ծառայությունից,  ֆորումի շրջանակում մասնագետները կքննարկեն էլեկտրոնային վաճառքների ժամանակակից թրենդները, Հայաստանում OZON-ի զարգացման հեռանկարներն ու ծրագրերը, ինչպես նաև կպատասխանեն գործարարներին հուզող հարցերին, թե ինչպե՞ս սկսել առցանց բիզնես և ի՞նչ վաճառել, ինչպե՞ս մարքեթփլեյսում ստեղծել ապրանքների գրավիչ նկարագրություն, ինչպե՞ս խթանել վաճառքները մարքեթփլեյսում և ի՞նչ գործիքների կիրառմամբ գրանցել աճ, ինչպե՞ս կրճատել լոգիստիկայի ծախսերն և ապրանքներն ուղարկել Ռուսաստան, ինչպե՞ս բացել պատվերների հանձման կետ և շահույթ ստանալ։

Հայ գործարարներին սպասվում են ակտիվ քննարկումներ, OZON-ի մասնագետների, գործընկերների և, իհարկե, Հայաստանում արդեն իսկ հաջողություններ գրանցած վաճառողների կողմից օգտակար խորհուրդներ։

Ֆորումին հնարավոր է գրանցվել հետևյալ հղմամբ։ Մասնակցությունն անվճար է։

ԱՊՀ երկրներում OZON-ն իր գործունեությունը սկսել է 2021 թվականից։ Հայկական շուկա  մուտք է գործել 2023 թվականի հուլիսին՝ Երևանում բացելով 2000 քմ տարածք զբաղեցնող իր տեսակավորման կենտրոնը։ Ընկերությունն ունի նաև իր լոգիստիկ ենթակառուցվածքները Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում։

OZON մարքեթփլեյսն ունի զարգացած լոգիստիկ ցանց։ Ընկերությունը գործում է Հայաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, ինչպես նաև Չինաստանում և Թուրքիայում։ Հարթակում ներկայացված են 350 մլն ապրանքատեսակներ ավելի քան 20 կատեգորիաներում՝ գրքեր, հագուստ, սնունդ, առողջության համար նախատեսված ապրանքներ և այլն։ Ի շնորհիվ զարգացած բեռնափոխադրման համակարգի, ավելի քան 46 մլն օգտատեր գնումներ է իրականացնում, իսկ 450,000 գործարարներ կարողանում են վաճառել իրենց ապրանքները Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am