Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն վերականգնված կվերադառնա Հայաստանի ազգային պատկերասրահ

Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն վերականգնված կվերադառնա Հայաստանի 
ազգային պատկերասրահ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ  ստեղծագործությունը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ազգային պատկերասրահը: 

«1929 թվականին Հռոմից Երևան տեղափոխված գլուխգործոցը մշտապես ներկայացված է եղել Հայաստանի ազգային պատկերասրահում։ 2019 թվականին «Սալոմե»-ն հիմնովին վերականգնման նպատակով տեղափոխվեց Ազգային պատկերասրահի Վերականգնման և կոնսերվացման բաժին։ Չորս տարի տևած համալիր վերականգնումը Վարդգես Սուրենյանցի ամենատպավորիչ և ազդեցիկ կտավներից մեկին՝ «Սալոմե»-ին, վերադարձրեց իր երբեմնի տեսքն ու շքեղությունը։

«Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագծի շրջանակներում՝ մեկ գործի ցուցադրությամբ, այն շուտով կներկայացվի հանրությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ: 

Գեղարվեստական բարձրարժեք կտավը դասվում է համաշխարհային կերպարվեստում Սալոմեին նվիրված լավագույն երկերի շարքին։ 

«Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը մշակութային արժեքների վերականգնման գործընթացը ներկայացնող ինտերակտիվ ցուցադրություն է, որը հնարավորություն է տալիս այցելուին հայտնվելու վերականգնման առեղծվածային աշխարհում: Հանրահայտ արվեստագետների վերականգնված կտավների կողքին ցուցադրվում են աշխատանքային լուսանկարներ, բացատրագրեր, հոլովակներ, որոնք ամփոփ ներկայացնում են վերականգնման տևական ընթացքը, իսկ սրահում տեղակայված վերականգնման արվեստանոցի անկյունն այցելուին հնարավորություն է տալիս մասնակից դառնալու վերականգնման գործընթացին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am