Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ՀՀ դեսպանը Եգիպտոսի ԿՄԸ ղեկավարի հետ քննարկել է ՀՀ կողմից Գազայի բնակչությանը մարդասիրական օգնության փոխանցման հարցեր

ՀՀ դեսպանը Եգիպտոսի ԿՄԸ ղեկավարի հետ քննարկել է ՀՀ կողմից Գազայի 
բնակչությանը մարդասիրական օգնության փոխանցման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը մարտի 13-ին հանդիպում է ունեցել Եգիպտոսի Կարմիր մահիկի ընկերության գործադիր տնօրեն Ռամի ալ-Նազերի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եգիպտոսում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի կողմից Գազայի բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրման և փոխանցման հետ կապված մանրամասներ։

Ըստ աղբյուրի՝ նման օգնություն տրամադրելու ՀՀ կառավարության որոշման մասին Եգիպտոս պաշտոնական այցի ընթացքում հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 5-ին ԵԱՀ նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ ունեցած հանդիպման ժամանակ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am