Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Լիտվայի Կրթական փոխանակումների աջակցության հիմնադրամը տրամադրում է կրթաթոշակներ երկրի համալսարաններում ուսանելու համար

Լիտվայի Կրթական փոխանակումների աջակցության հիմնադրամը տրամադրում է 
կրթաթոշակներ երկրի համալսարաններում ուսանելու համար

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիտվայի «Կրթական փոխանակումների աջակցության հիմնադրամ» (Education Exchanges Support Foundation) ազգային գործակալությունը (https://smpf.lrv.lt/en/about-us/) տրամադրում է կրթաթոշակներ երկրի համալսարաններում ուսանելու համար:  «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Նախարարությն հայտարարության մեջ ասվում է. «Համապատասխան դիմումներ կարող են ներկայացվել.

–             Լիաժամ մագիստրոսի աստիճանի և ինտեգրված ուսուցման համար՝ մինչև 2 տարի տևողությամբ (550 եվրո ամսական կրթաթոշակ և դրամաշնորհ ուսման ընթացքում ստանդարտ ուսումնական ծախսերի համար): Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հղումով՝ http://studyin.lt/scholarships/full-time-master-degree-studies/: Լրացուցիչ հարցեր դեպքում կապ հաստատել master.scholarships@smpf.lt էլ. հասցեով:

 –            Կարճաժամկետ ուսուցման համար՝ 1-ից 2 կիսամյակ (550 եվրո ամսական կրթաթոշակ՝ բակալավրիատ կամ մագիստրատուրա և 1100 եվրո՝ դոկտորանտուրա, ինչպես նաև դրամաշնորհ ուսման ընթացքում ստանդարտ ուսումնական ծախսերի համար): Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հղումով՝ https://studyin.lt/scholarships/short-term-studies/: Լրացուցիչ հարցեր դեպքում կապ հաստատել state.scholarships@smpf.lt էլ. հասցեով:

–             Լիտվայի մասին կարճաժամկետ ընդհանուր դասընթացներ՝ ներառյալ լիտվերենի՝ 1-ից 2 կիսամյակ (825 եվրո ամսական կրթաթոշակ և դրամաշնորհ ուսման ընթացքում ստանդարտ ուսումնական ծախսերի համար): Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հղումով՝ https://studyin.lt/scholarships/lithuanian-short-term-studies/: Լրացուցիչ հարցերի դեպքում կապ հաստատել state.scholarships@smpf.lt էլ. հասցեով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am