Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Տավուշի մարզի որևէ գյուղ Ադրբեջանին հանձնելու մասին խոսք չի եղել և չի կարող լինել. ՀՀ վարչապետ

Տավուշի մարզի որևէ գյուղ Ադրբեջանին հանձնելու մասին խոսք չի եղել և չի 
կարող լինել. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ Ադրբեջանին հանձնելու մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետն այս մասին այս մասին հայտատարեց մարտի 12-ի ասուլիսին՝ ի պատասխան այն հարցի, որ Ադրբեջանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ին՝ հայկական կողմից պահանջելով իրենց հանձնել Տավուշի մարզի 4 գյուղ։

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ այդ հարցի շուրջ կա որոշակի թերըմբռնում և թյուրըմբռնում:

«Նախ արձանագրենք, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի այդ արձանագրումից ելնելով՝ կարողանանք հստակ ձևակերպել, թե որտե՞ղ, ինչպե՞ս Ադրբեջանն ունի տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ և որտե՞ղ է, որ, ըստ էության չունի կամ հնարավոր է՝ չունի տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ», - նշեց Փաշինյանը՝ ներկաներին ցույց տալով ՀՀ տարածքի քարտեզը։

Առաջարկելով մի կողմ թողնել Ադրբեջանը՝ վարչապետն առաջարկեց հանդես գալ սեփական ելակետից։

«Ասվում է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է Տավուշի մարզի գյուղեր հանձնել Ադրբեջանին։ Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին», - ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ  Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի հնչեցրած անուններով գյուղեր երբեք չեն եղել՝ ոչ միայն Խորհրդային ժամանակներում, այլև դրանից հետո։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am