Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Հայաստանը շարունակում է 3 սկզբունքի հիման վրա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու քաղաքականությունը. Փաշինյան

Հայաստանը շարունակում է 3 սկզբունքի հիման վրա Ադրբեջանի հետ 
խաղաղության պայմանագիր ստորագրելու քաղաքականությունը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիների իրադարձությունների խորը և համապարփակ վերլուծության արդյունքներով ՀՀ կառավարությունը շարունակում է արտաքին և անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մարտի 12-ի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս համատեքստում շարունակում է առաջնային մնալ խաղաղության օրակարգը և Կառավարությունը շարունակում է 3 սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու և սահմանների սահմանազատում և սահմանագծում իրականացնելու քաղաքականությունը։

«Ու չնայած այդ սկզբունքները հանրահայտ են՝ շփոթության տեղիք չտալու համար հարկ եմ համարում կրկին բարձրաձայնել դրանք․

Առաջին՝ Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։

Երկրորդ՝ Ալմա Աթայի հռչակագիրը երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման քաղաքական հիմք է, ինչը նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման ստեղծելու օրակարգ չկա, այլ՝ անհրաժեշտ է հողի վրա արտահայտել ԽՍՀՄ փլուզման շրջանում հանրապետությունների միջև դե-յուրե գոյություն ունեցած վարչական սահմանը, որն Ալմա Աթայի հռչակագրով դարձել է պետական սահման։

Երրորդ՝ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն դրանց անցման երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ, հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ թեմայի վերաբերյալ պատկերացումները ՀՀ կառավարություն  ամբողջացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am