Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

DeepOrigin-ը մարտահրավեր է նետում կոդավորողներին․ DO Challenge 2024-ի գրանցումն արդեն բաց է

DeepOrigin-ը մարտահրավեր է նետում կոդավորողներին․ DO Challenge 2024-ի 
գրանցումն արդեն բաց է

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: DO Challenge 2024 մրցույթում կարևորվելու է ճկուն մտածողությունը, արագությունը և թիմային աշխատանքը․ մրցույթին մասնակցության գրանցումն արդեն բաց են։

DeepOrigin կենսատեխնոլոգիական ընկերության կողմից անցկացվող DO Challenge կոդավորման մրցույթը նախատեսված է թիմերի համար, որոնք հմտացած են մեքենայական ուսուցման և ծրագրավորման ուղղություններում։ Մրցույթի ընթացքում նրանց տրվելու են մեքենայական ուսուցման (ML) ու մոլեկուլյար դինամիկայի (MD) վերաբերյալ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն 10 ժամում։

DeepOrigin ամերիկյան ընկերությունը, որը վերջերս միավորվեց հայկական Biosim AI-ին, հիմնվելով գիտական հաշվարկների վրա և միավորելով մեքենայական ուսուցման, արհեստական բանականության ու քվանտային քիմիայի ժամանակակից գաղափարները, իրականացնում է դեղերի հայտնաբերման համար թվային մոդելների մշակում և դրանց կառուցվածքների ստեղծում։ Ընկերության ստեղծած թվային լուծումները արագացնում են դեղամիջոցների հայտնաբերումը քվանտային ճշգրտությամբ։ Այս նորարարական տեխնոլոգիան ապահովում է ճշտության բարձր աստիճան՝ գերազանցելով այս պահին համաշխարհային շուկայում առկա մեթոդներին։

DO Challenge 2024-ի հաղթող թիմը կստանա 3000, երկրորդ տեղ զբաղեցնողը՝ 2000, իսկ երրորդը՝ 1000 դոլարին համարժեք դրամ։ Մրցույթն ունի նաև «Նորարարական գաղափար» անվանակարգ։

IMG_1758.JPG (2.12 MB)

Մասնակից թիմերը պետք է կազմված լինեն մինչև 4 հոգուց։ Մրցույթին դիմելու պայմաններին ծանոթանալու համար անցե՛ք այս հղումով։ Վերջնաժամկետը մարտի 15-ն է։

Մրցույթը տեղի կունենա մարտի 23-ին` ժամը 09:00 - 22:00-ն, DeepOrigin-ի հայաստանյան գրասենյակում (հասցե` Հակոբ Հակոբյան 3):

Հարցերի դեպքում գրեք info.armenia@deeporigin.com էլ. հասցեին:

ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալությունը պատասխանատվություն չի կրում այս բաժնում և ժապավենում տեղ գտած մամուլի հաղորդագրությունների բովանդակության համար։ Բաժնի նյութերի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես մամուլի հաղորդագրության հեղինակը։ ԱՐՄԵՆՊՐԵՍԸ չի կարող համարվել պատասխանատու այս բաժնում հրապարակված հաղորդագրությունների հեղինակների կողմից ներկայացված տեղեկատվության անճշտությունների / սխալների համար։
ԱՐՄԵՆՊՐԵՍՆ իրեն իրավունք է վերապահում չհրապարակել այն հաղորդագրությունները, որոնք պարունակում եմ այլոց նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կամ մեղադրանքներ, կամ մտքեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլոց իրավունքները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am