Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

«Երկու նստաշրջան»․ Մարտի 4-ին Չինաստանում կմեկնարկի երկրի գլխավոր  քաղաքական իրադարձությունը

«Երկու նստաշրջան»․ Մարտի 4-ին Չինաստանում կմեկնարկի երկրի գլխավոր 
 քաղաքական իրադարձությունը

ՊԵԿԻՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շուրջ 3000 չինացի օրենսդիր Պեկինում պատրաստվում են երկրի օրենսդիր կառույցի և իշխանության բարձրադիր մարմնի՝ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (NPC) առաջիկա նստաշրջանին, որը կմեկնարկի մարտի 5-ին։ Նստաշրջանից մեկ օր առաջ՝ մարտի 4-ին բարձրագույն քաղաքական խորհրդատվական մարմինը՝ Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհուրդը (CPPCC), կանցկացնի իր տարեկան նիստը՝ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովին քաղաքական և սոցիալական հարցերի վերաբերյալ խորհուրդներ և առաջարկություններ ներկայացնելու համար:

Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի Ազգային հանձնաժողովի երկրորդ նիստի խոսնակ Լիու Ջիեյը մարտի 3-ին մամուլի ներկայացուցիչներին տեղեկություններ հաղորդեց նստաշրջանի վերաբերյալ։

Մասնավորապես, նա հայտնեց, որ խորհրդատվական մարմնի անդամները շարունակելու են կենտրոնանալ երկրի արդիականացման խթանման վրա՝ զարգացման նպատակներին հասնելու համար: «Երկու նստաշրջան» անվանումը ստացած NPC-ի և CPPCC-ի նիստերի ընթացքում հայտարարություններ են արվելու տնտեսական զարգացման նպատակների վերաբերյալ։ Այդ նպատակները կհրապարակվեն կառավարության զեկույցում, որը սովորաբար ներառում է ՀՆԱ-ի աճի թիրախները, գնաճի, զբաղվածության, արտաքին առևտրի, ներդրումների և այլ ոլորտներ։

Ակնկալվում է նաև, որ ուշադրության կենտրոնում կլինի Չինաստանի նոր քաղաքական նախաձեռնությունը, որը ստացել է «Նոր արդյունավետ ուժեր» անվանումը։ Այն վերաբերում է արտադրական ուժերին, որոնք ի հայտ են եկել գիտատեխնոլոգիական առաջընթացի և նորարարությունների արդյունքում։

Սույն հոդվածը պատրաստվել է Չինաստանի Մամուլի հաղորդակցության միջազգային կենտրոնի (CIPCC) 2024 թվականի լրագրողական փոխանակման ծրագրի շրջանակում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am