Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնության  բրոնզե մեդալակիր է

ՍՈՖԻԱ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները շարունակում են պայքարը Եվրոպայի վարկանիշային առաջնությունում:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային 5-րդ օրը պայքարի մեջ մտան 81 կգ քաշային տղամարդիկ: Հայաստանի ընտրանու անդամ Ռաֆիկ Հարությունյանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց  150 և 154 կգ և նվաճեց այս վարժության փոքր բրոնզե մեդալը:

Հրում վարժությունում Հարությունյանը գլխավերևում պահեց միայն 182 կգ: Երկամարտի 336 արդյունքով Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր:

Երևանում 2023 թվականին կայացած Եվրոպայի առաջնությունում Հարությունյանը պոկել էր 150 կգ և հրել` 187 կգ: Երկամարտում նա գրանցել էր 337 կգ արդյունք:

Մինչ այս Հայաստան հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ են դարձել 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը և 67 կգ քաշային Գոռ Սահակյանը:

Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am