Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Գեղարքունիքում ընթանում է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը

Գեղարքունիքում ընթանում է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը

ԳԱՎԱՌ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ս. Քոչարյանցի անվան N1 հիմնական դպրոցում հունվարի 17-ից մեկնարկել և ընթանում  է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից,  բնագիտական, հումանիտար և «Նախնական զինվորական պատրաստություն»  առարկաների գծով օլիմպիադային մասնակցելու համար  երաշխավորվել և հայտագրվել են 579 աշակերտ:

Բնագիտական 7 առարկաներից երաշխավորվել են 350 աշակերտ, որից «Մաթեմատիկա» առարկայից՝ 5-12-րդ դասարանների 150 , «Ֆիզիկա» առարկայից՝ 9-12-րդ դասարանների 10 , «Քիմիա» առարկայից՝ 9-12-րդ դասարանների 52, «Կեսաբանություն» առարկայից՝ 9-12-րդ դասարանների  43 , «Աստղագիտություն» առարկայից՝ 9-12-րդ դասարանների 10, «Ինֆորմատիկա» առարկայից՝ 9-12-րդ դասարանների 4 , «Աշխարհագրություն» առարկայից՝ 9-12-րդ դասարանների 81 աշակերտ:

Հումանիտար 9 առարկաների համար երաշխավորվել են 229 աշակերտ, որից՝ «Հայոց լեզու» առարկայից՝ 9-12-րդ դասարանների 35, «Հայ գրականություն» առարկայից՝ 9-12-րդ դասարանների 31, «Ռուսաց լեզու» առարկայից՝ 9-12-րդ դասարանների 33, «Անգլերեն» առարկայից՝ 9-12-րդ դասարանների 23 , «Պատմություն» առարկայից՝ 9-12-րդ դասարանների 37, «Հայ Առաքելական եկեղեցու պատմություն» առարկայից՝ 9-12-րդ դասարանների 23  և «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից՝ 9-12-րդ դասարանների  30 աշակերտ:

Հունվարի 26-ի դրությամբ, դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլում անցկացվել է բնագիտական 4 առարկաների (Մաթեմատիկա, Ֆիզիկա, Քիմիա, ԻնֆորմատիկաՃ և հումանիտար 1 առարկայի (Ռուսաց լեզու) օլիմպիադաները:

Դիտարկման համաձայն՝ մինչ այս իրականացված դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլին աշակերտները ակտիվ մասնակցություն ունեցել են «Մաթեմատիկա» և «Քիմիա» առարկաներից:

Դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը, ըստ հաստատված ժամանակացույցի, նախատեսված է ավարտել փետրվարի 8-ին, որից հետո կամփոփվեն արդյունքները և Գեղարքունիքի մարզպետի հաստատմանը կներկայացվի հանրապետական փուլ երաշխավորված աշակերտների և նրանց ուղեկցող ղեկավարների անվանացանկը։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am