Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Ձմեռային զորակոչը Գեղարքունիքի մարզում կմեկնարկի հունվարի 8-ից

Ձմեռային զորակոչը Գեղարքունիքի մարզում կմեկնարկի հունվարի 8-ից

ԳԱՎԱՌ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանը 2023 թվականի աշխատանքային վերջին օրն  անցկացրել է մարզային զորակոչային հանձնաժողովի տարեվերջյան նիստ, որին մասնակցել են  զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները։

զորակոչային նիստ.jpg (630 KB)

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, նիստի օրակարգում քննարկվել են  ձմեռային զորակոչի նախապատրաստական փուլերին, զորակոչին ներգրավված կազմակերպությունների հետ համագործակցություն ծավալելուն ուղղված հարցեր։

ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համլրման ծառայության (ԶՀԾ) Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից ներկայացվել են  հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական դասարաններում սովորող անձանց տարկետմանը վերաբերող հարցեր, որոնց  հանձնաժողովը տվել է համապատասխան եզրակացություններ։

Ամփոփելով նիստը՝ Կարեն Սարգսյանը հանձնարարել է՝ ի գիտություն ընդունել ՀՀ ՊՆ Զ եւ ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման զեկույցը ձմեռային զորակոչի նախապատրաստական փուլերի մասին։ Զ եւ ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանմանը, բուժհիմնարկներին եւ ոստիկանությանը առաջարկվել է՝ շարունակել բարձր մակարդակով իրականացնել զորակոչի կազմակերպման եւ անցկացման աշխատանքները,  պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել մարզպետին,  բացառել ցանկացած բացթողում՝ կապված զորակոչիկների բժշկական եզրակացությունների հետ։

Ձմեռային զորակոչը Գեղարքունիքի մարզում կմեկնարկի 2024 թվականի հունվարի 8-ից։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am