Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

«Գալաքսի» ընկերությունների խմբի ղեկավար կազմն ամփոփել է 2023 թվականը

«Գալաքսի» ընկերությունների խմբի ղեկավար կազմն ամփոփել է 2023 թվականը

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաշտոցի անվան Մատենադարանի նիստերի դահլիճում Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը, ամփոփել է 2023 թվականը:  Ավելի քան 15 ընկերությունների ղեկավար կազմերը համախմբվել են խորհրդանշական վայրում: Ընկերությունների խումբը համախմբվելով մեկ տանիքի տակ՝ դարձել է մեկ ընտանիք և ունի միասնական տեսլական՝ Հայաստանի տնտեսական աճին նպաստելուն ուղղված գործուն աջակցություն ցուցաբերելու հարցում: Արդեն հինգերորդ անգամ «Գալաքսի»-ն ներկայանալի ձևաչափով ամփոփում է անցնող տարին և նախանշում հաջորդ տարվա անելիքներն ու զարգացման ուղղությունները՝  առանձնացնելու հետաքրքիր նախադեպերը, քաղած փորձը:

«Գալաքսի ընտանիքը տարեցտարի մեծանում է ինչպես ընկերությունների, այնպես էլ մասնագետների  թվով: Մենք կարողացանք այս տարի մեր առջև դրված բոլոր ծրագրերը կատարել: Ակտիվ ենք եղել  տարբեր սոցիալ-կրթական նախաձեռնություններում: Տարիների ընթացքում մեր թափանցիկ աշխատանքը հանգեցրել է նրան, որ բազմաթիվ բարձր որակավորում ունեցող մասնագետներ ձգտում են իրենց գիտելիքները ռեալիզացնել մեր ընկերություններից որևէ մեկում: Տարվա ամփոփումը մեզ համար ոչ թե ավարտ է, այլ նոր անելիքների մեկնարկ»,-նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:

7_Annual_Leadership_Meeting.jpeg (148 KB)

«Գալաքսի» ընկերությունների խումբը մյուս տարի 25 տարեկան կդառնա: 15 անուն բրենդ, 250-ից ավելի միջազգային հեղինակավոր գործընկեր, 2,500 աշխատակից, 1 միլիոն ակտիվ հաճախորդային բազա. «Գալաքսի» ընկերությունները խումբը Հայաստանի խոշոր գործատուներից ու հարկատուներից է՝ իր համայնքով և կայացած ընկերություններով, որոնցից յուրաքանչյուրը ոլորտում առաջատար է: «Գալաքսի» ընկերությունների խումբը նաև բիզնես մշակույթ փոխող համակարգ է, որն առաջնորդվում է շարունակական կրթության, միասնականության և ամենօրյա աշխատասիրության սկզբունքներով:

Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրոշակակիրներից է: Անցնող տարվա ընթացքում բազմաթիվ առիթներ է ունեցել մեծածավալ օգնություն տրամադրել Արցախից տեղահանված հայրենակիցներին:

3_Annual_Leadership_Meeting.jpeg (205 KB)

«Մենք՝ որպես բիզնես գործունեություն իրականացնող ընկերություն և որպես հայ մարդ, ցանկացել ենք իրենց կողքին լինել, քայլեր ձեռնարկել նրանց օգնելու համար: Այցելել ենք մարզեր, տեսել ենք այն ծանր վիճակը, որում գտնվում են մեր հայրենակիցները: Հանդիպել ենք մարդկանց, ովքեր կորցրել են իրենց տունն ու տեղը, իրենց երկիրը: Նրանք բնակություն են հաստատել Հայաստանում, և այն, ինչ մենք իրականացրել ենք ու դեռ շարունակելու ենք իրականացնել, հուսով ենք, որ կմեղմացնի նրանց հոգսը: Արցախի հետ տեղի ունեցածից հետո մենք միանգամից լծվեցինք արցախցիներին օգնելու գործին և 100 տոննա պարենային օգնություն տեղ հասցրինք Հայաստանի տարբեր մարզերում բնակություն հաստատած 5,000 ընտանիքների»,-նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը:

Խմբի տարեվերջյան հավաքին մասնակցել են բոլոր ընկերությունների տնօրենները, ովքեր ներկայացրել են 2023-ին իրենց ընկերությունների ձեռքբերումներն ու բացթողումները և ապագայի հայեցակարգերով կիսվել գործընկերների հետ:

«Մեր ընկերությունն այս տարի կարողացել է ավելի ամրապնդել դիրքերը թիրախային խմբերի հետ աշխատանքում: Ներգրավել ենք նոր բրենդներ իրենց տեսականիով և կարողացել ենք վստահության այնպիսի մակարդակ ձևավորել, որը մեզ հնարավորություն է տալիս դիրքավորվել որպես վստահելի ու հոգատար ընկերություն»,-նշել է «Խրոնոգրաֆ» բարձր դասի բազմաբրենդային խանութների ցանցի տնօրեն Գաբրիել Ավետիսյանը:

«Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում գործող «Թայմ Հայաստան», «Թայմ Վրաստան» և «Թայմ Բելառուս» ընկերությունների գործադիր տնօրեն Արսեն Մնացականյանը նույնպես ներկայացրել է Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում գործող բրենդի հաջողությունները:

«Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում մեր բրենդի ճանաչելիությունը տեղափոխվել է որակապես նոր մակարդակի, «Թայմ»-ը՝ որպես համահավաք հայկական բրենդ, օտարերկրյա սպառողին կարողացել է իր կողմը ներգրավել և դառնալ մրցունակ: Սա ևս մեկ վառ օրինակ է, թե ինչպես կարող է հայկական բիզնեսը մրցունակ դառնալ գերմրցունակ շուկաներում և գրավել իր նշանակալի տեղը»,-նշել է Արսեն Մնացականյանը:

Միջոցառման ընթացքում կարևոր դեր է հատկացվել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում իրականացված նախագծերին: Առանձնացվել է Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին տրամադրված օգնությունը, որի մանրամասների մասին պատմող տեսաֆիլմն ամբողջացրել է իրականացված մեծածավալ աշխատանքը: Բացի դա տեղի է ունեցել «Սուրբ ծննդյան» երգի պրեմիերան, որը կատարել են «Կաթիլ» բենդը և Երևանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի երգչախումբը՝ խմբավար Գրիգոր Հարությունյանի ղեկավարությամբ, իսկ ֆիլմի ռեժիսորը Արման Սուլեյմանյանն է: Երգի պրոդյուսինգը իրականացրել է «Աքսել Մոնդրիան և գործընկերներ» հեղինակության կառավարման ընկերությունը:  Այսուհետ «Գալաքսի» ընկերությունների խմբի բոլոր կոմերցիոն տարածքներում կհնչի երգը:

5_Annual_Leadership_Meeting.jpeg (274 KB)

Միջոցառման կազմակերպումը և տեսանյութերի պրոդյուսինգը իրականացրել է «Աքսել Մոնդրիան և գործընկերներ» հեղինակության կառավարման ընկերությունը:

ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալությունը պատասխանատվություն չի կրում այս բաժնում և ժապավենում տեղ գտած մամուլի հաղորդագրությունների բովանդակության համար։ Բաժնի նյութերի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես մամուլի հաղորդագրության հեղինակը։ ԱՐՄԵՆՊՐԵՍԸ չի կարող համարվել պատասխանատու այս բաժնում հրապարակված հաղորդագրությունների հեղինակների կողմից ներկայացված տեղեկատվության անճշտությունների / սխալների համար։
ԱՐՄԵՆՊՐԵՍՆ իրեն իրավունք է վերապահում չհրապարակել այն հաղորդագրությունները, որոնք պարունակում եմ այլոց նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կամ մեղադրանքներ, կամ մտքեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլոց իրավունքները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am