Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իրանում 11 ոստիկան է զոհվել ահաբեկիչների հարձակման հետևանքով

Իրանում 11 ոստիկան է զոհվել ահաբեկիչների հարձակման հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 11 ոստիկան է զոհվել Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստանի նահանգի Ռասկ քաղաքի ոստիկանական բաժանմունքի վրա կատարված ահաբեկչական հարձակման հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է տարածաշրջանի վարչական կենտրոն Զահեդան քաղաքի դատախազ Մեհդի Շամսաբադին։

«11 ոստիկան է զոհվել, 7 մարդ վիրավորվել Ռասկ քաղաքի ոստիկանական տեղամասում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով», - մեջբերում է նրա խոսքը Fars գործակալությունը:

Նշվում է, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Ջայիշ-է-Զալլամ ահաբեկչական խմբավորումը։

Իր հերթին IRNA գործակալությունը հաղորդում է, որ հարձակման ընթացքում սպանվել և վիրավորվել են նաև մի շարք ահաբեկիչներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]