Կրթություն

Ռուսաստանը միշտ պատրաստ է ընդունել հայ-ադրբեջանական բանակցությունները․ Գալուզին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը միշտ պատրաստ է ընդունել հայ-ադրբեջանական բանակցությունները․ Գալուզին

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը միշտ պատրաստ է ընդունել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունները և հուսով է, որ Բաքուն ու Երևանը հաշվի կառնեն համապատասխան առաջարկի արդիականությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ վարելու մեր առաջարկները բաց են Հայաստանի և Ադրբեջանի մեր գործընկերների համար», - նշել է ՌԴ փոխարտգործնախարարը՝ հույս հայտնելով, որ Երևանում ու Բաքվում հիշում և հասկանում են դա։

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք ներկայում դիվանագիտական ​​ուղիներով մշակվում է երեք երկրների արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում, Գալուզինը հավաստիացրել է, որ միշտ պատրաստ են նման աշխատանքի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում