Երևանում՝ 11:07,   26 Փետրվար 2024

Իրանը կալանել է երկու լցանավ` 4,5 միլիոն լիտր մաքսանենգ նավթով

Իրանը կալանել է երկու լցանավ` 4,5 միլիոն լիտր մաքսանենգ նավթով

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը Պարսից ծոցում կալանել են երկու նավթատար նավ՝ որոնցում եղել է շուրջ 4,5 միլիոն լիտր մաքսանենգ վառելիք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Tasnim գործակալությունը։

Նավերը կալանվել են Աբու Մուսա կղզու ափերի մոտ։ Լցանավերից մեկը տեղափոխում էր 2,28 մլն լիտր մաքսանենգ վառելանյութ․ նավում եղել է անձնակազմի 13 անդամ, նրանք բոլորն այլ երկրների քաղաքացիներ են։

Երկրորդ լցանավը տեղափոխում էր 2,3 միլիոն լիտր ապօրինի արտահանված նավթ․ այնտեղ եղել է անձնակազմի 21 անդամ՝ նույնպես այլ պետությունների քաղաքացիներ։ Բոլոր մաքսանենգները կալանքի տակ են վերցվել։ Նրանց քաղաքացիության մասին մանրամասներ չեն հաղորդվում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]