Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Բանաստեղծուհի Մարիաննա Շահպարոնյանը Իսպանիայում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Բանաստեղծուհի Մարիաննա Շահպարոնյանը Իսպանիայում հանդիպել է հայ 
համայնքի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի 《Արարատ》հայկական միության հրավերով, Սանտա Կոլոմա դե Գրամենտե քաղաքում տեղի ունեցավ բանաստեղծուհի Մարիաննա Շահպարոնյանի հանդիպումը՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ և նրա «Դեպի Հայաստան» բանաստեղծությունների ժողովածուի ներկայացումը։ Միության անդամների հետ քննարկել են համայնքի կատարած աշխատանքները կրթական և մշակութային ուղղություններում։

«Դեպի Հայաստան» գրքի առաքելությունն է՝ միավորել աշխարհասփյուռ հայությանը ազգային արժեքների շուրջ։ Իսպանիայի մեր հայրենակիցները մեծ ոգևորությամբ ընդունեցին երիտասարդ բանաստեղծուհուն և բարձր գնահատականի արժանացրին նրա ստեղծագործությունները։

«Կատալոնիայի մեր հայ համայնքը բավականին երիտասարդ է այն առումով, որ ստեղծվել է 20 տարիների ընթացքում։ Կարևորում եմ նրանց ամուր կամքը՝ հայի ինքնությունը օտարության մեջ պահպանելու գործում։ Իրականացվում են կրթական ծրագրեր, մանուկներին սովորեցնում են՝ հայոց լեզու, երգ ու պար։ Փոքրուց սերմանվում է հայրենասիրությունը։ Բանաստեղծությունները ընթերցելու ընթացքում մեր հայրենակիցներից ոմանք հուզվեցին և արտասվեցին։ Հայրենիքին նվիրված իմ բանաստեղծությունները Հայաստանի նկատմամբ սուր կարոտի զգացողություն արթնացրին նրանց սրտերում»,-նշել է բանաստեղծուհին։

Մարիաննա Շահպարոնյանը շատ է կարևորում աշխարհի բոլոր կետերում բնակվող մեր հայրենակիցների աջակցությունը։ «Դեպի Հայաստան» գրքի շրջանակներում հանդիպումները սփյուռքում շարունակական բնույթ են կրելու։ 

«Ստանձնել եմ բարձր առաքելություն՝ միավորելու հայությանը ազգային արժեքների շուրջ՝ մշակույթի միջոցով, իմ ստեղծագործությունների միջոցով»,- ասել է բանաստեղծուհին։

12f6f45d-1f6f-42c9-a460-1162c680fb09.jpeg (165 KB)

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am