Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Հայաստանում կստեղծվի արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն

Հայաստանում կստեղծվի արհեստական բանականության սուպերհամակարգչային 
կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կստեղծվի տարածաշրջանում առաջին արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: 

Կենտրոնի ստեղծման ֆինանսավորումը կկազմի 3,5 մլրդ ՀՀ դրամ (շուրջ 8,5 մլն ԱՄՆ դոլար)։ Այն առաջինը կլինի մեր տարածաշրջանում, և հիմնված է ամենաժամանակակից տեխնոլոգիաների վրա։

«Այս ծրագիրը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և NVIDIA ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի՝ ապրիլի 21-ին Երևանում տեղի ունեցած հանդիպմանն արձանագրված առաջնահերթության իրականացումն է։

Որպես ԱԺ նախագահի տեղակալ՝ արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոնի ծրագիրն առաջարկել եմ ընդունել 2024 բյուջեի մասին օրենքի նախագծում, որը քիչ առաջ հաստատվեց Կառավարության նիստում, և շուտով կքննարկվի Ազգային ժողովում»,- գրել է նա։

Արշակյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն անձանց, գիտնականներին, ձեռներեցներին, պետական պաշտոնյաներին, ովքեր մասնակցել են ծրագրի նախապատրաստական աշխատանքներին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am