Երևանում՝ 11:07,   4 Հունիս 2024

Վարչապետն այսօրվա դրությամբ իրատեսական չի համարում բռնի տեղահանվածների վերադարձը Լեռնային Ղարաբաղ

Վարչապետն այսօրվա դրությամբ իրատեսական չի համարում բռնի 
տեղահանվածների վերադարձը Լեռնային Ղարաբաղ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց՝ իրենց տներ վերադարձի հարցը տարբեր միջազգային հարթակներում քննարկվում է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղիղ հեռարձակման ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին։

«Ես այդ թեմայի առնչությամբ քննարկումներ ունենալով և վերլուծելով՝ հասկանում եմ, որ այսօրվա դրությամբ այդ վերադարձը իրատեսական չէ։ Ինչո՞ւ, որովհետև սեպտեմբերի 19-ից հետո ստեղծվեց այն իրավիճակը, որը Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին և եղբայրներին ստիպեց հեռանալ Լեռնային Ղարաբաղից։ Էթնիկ զտման միջավայրը և քաղաքականությունը չի փոխվել։ Հետևաբար, եթե մարդկանց վերադարձը այսօր և այս պայմաններում իրատեսական լիներ, նրանք այնտեղից ընդհանարապես չէին վերադառնա»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը վերահաստատեց կառավարության քաղաքականությունը, ըստ որի՝ եթե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք իրենց հայրենիք, իրենց ծննդավայր վերադառնալու հնարավորություն չունենան, ամեն ինչ կանեն, որ նրանք մնան Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունից չարտագաղթեն։

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանումից հետո տեսնում էինք, որ Հայաստանից հեռացող լեռնային ղարաբաղցիների ահագին մեծ հոսք կա։ Իհարկե, դա մեզ անհանգստացնում էր, բայց կռահում էինք, որ մարդիկ ուղղակի երկար ժամանակ ճամփորդելու հնարավորություն չեն ունեցել և, գուցե, գնում են Ռուսաստան, Եվրոպա և այլ երկրներ իրենց հարազատներին տեսակցելու։ Եվ մենք հետո տեսանք հետ վերադարձի հոսքը։ Հիմա արձանագրում եմ, որ շոշափելի արտագաղթ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների շրջանում չկա և այդ առումով ուզում եմ իմ գոհունակությունը արտահայտել»,- ասաց վարչապետը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am