Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

«Արմենիա Վայն» ընկերության բացառիկ «V&M» կոնյակը դեկտեմբերի 1-ից կլինի հայաստանյան լավագույն վաճառասրահներում

«Արմենիա Վայն» ընկերության բացառիկ «V&M» կոնյակը դեկտեմբերի 1-ից կլինի 
հայաստանյան լավագույն վաճառասրահներում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավելի քան 15 տարի գործունեություն ծավալելով հայկական և համաշխարհային շուկայում և զբաղեցնելով առաջատար դիրքեր՝ «Արմենիա Վայն» ընկերությունը հանրությանը վերջապես կներկայանա կոնյակով, որը դառնալու է հպարտանալու և Հայաստանն աշխարհին նորովի ներկայացնելու բացառիկ նմուշ։

0G2A6970.jpg (3.16 MB)

«V&M». այսպես է կոչվում կոնյակագործության արվեստի ձեռակերտ գլուխգործոցը, որը «Արմենիա Վայն» ընկերության հիմնադիրներ Վարդանյան և Մկրտչյան ընտանիքների անմնացորդ սիրո, նվիրումի, ազնվության և հոգատարության դրսևորումն է՝ հայրենի hողի և ժողովրդի հանդեպ։

Այս ազնվական խմիչքը յուրահատուկ լիրիկական բալլադ է, որն արարվել է հայկական տերուարի պարգևած բերքի, հայկական և ֆրանսիական կոնյակագործության լավագույն ավանդույթների միաձուլումից։

DAV_8613 copy.jpg (20.22 MB)

«V&M» կոնյակն իրապես անկրկնելի է իր էությամբ։ Նրա մեջ ամփոփված են հայկական տերուարի համային և բուրային բոլոր առանձնահատկությունները, որոնք այնքան ներդաշնակորեն միախառնվել են ֆրանսիական տեխնոլոգիաների հետ։ Որպես կարևորագույն և որոշիչ նոտա՝ մենք հայկական կոնյակը հնացրել ենք ֆրանսիական 80-100 տարեկան կաղնեփայտե տակառներում։ Այն, ինչ ստացվել է մեր 10 տարիների նվիրված աշխատանքի արդյունքում, համերի և բույրերի հանճարեղ սիմֆոնիա է հիշեցնում,- պատմում է Ընկերության Ֆրանսիացի խորհրդատու-կոնյակագործ Օլիվիե Շապտը, ով տարիներ շարունակ գլխավորել է «V&M» կոնյակի ստեղծման գործընթացը։

DH__8706.JPG (4.88 MB)

Իր գործունեության առաջին իսկ օրերից «Արմենիա Վայն» ընկերության կարևորագույն առաքելությունը եղել է աշխարհին ներկայացնել հայկական մշակույթը և պատմությունը՝ բույրերի և համերի միջոցով։ Տարիներ շարունակ գինեգործության ոլորտում բարձր նշաձող սահմանելելով ՝ ընկերությունն այժմ սկսում է հայկական կոնյակագործության բացառիկ շրջան՝ պատմելով աշխարհին Հայաստանի մասին՝ կոնյակի բույրով։

med  A8467144.jpg (1.72 MB)

-Այս վեհ ըմպելիքը անմնացորդ սիրո, ազնվության, հոգատարության և համբերության արդյունք է, որը 10 տարի շարունակ հնացել է աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հանճարեղ մեղեդու ներքո։ Միաձուլվելով ազգային ժառանգության ելևէջներին՝ «V&M» կոնյակը դարձել է դասական սիմֆոնիա՝ կոնյակի հմայիչ բույրերով․ և այս ստեղծագործության շնորհանդեսը կարող էր լիներ միայն բարձր արվեստի տանը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում,-պատմում է ընկերություն կոմերցիոն տնօրեն Քրիստինե Վարդանյանը՝ հավելելով,- «V&M» կոնյակը դարձավ «Արմենիա Վայն»

ընկերության և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի միջև երկարատև համագործակցության հիմնասյունը։

med B0009326.jpg (1.24 MB)

Համագործակցության շրջանակում ՝ «V&M» ձեռակերտ կոնյակի շնորհանդեսը տեղի կունենա Նոյեմբերի 25-ին։ Այդ օրը հայ սպառողն առաջին անգամ կվայելի «Արմենիա Վայն» ընկերության 10 տարվա աշխատանքի արդյունքը և «Կարապի լիճը» բալետը։

med V+M T042.00_31_37_18.Still025.jpg (4.51 MB)

«V&M» կոնյակն ըմպելով ՝ կոնյակի սիրահարները ոչ միայն կբացահայտեն հայկական տերուարի յուրահատուկ բուրային փնջերը, այլ նաև ամեն կաթիլում կլսեն դասական հանճարեղ նոտաներ: 3,5,7 և 10 տարեկան «V&M» հայկական կոնյակները շնորհանդեսից հետո կներկայացվեն նաև հանրապետության վաճառասրահներում։

med VM T042.00_22_08_58.Still019.jpg (6.33 MB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am