Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Մերձավորարևելյան երկրներում պաղեստինցիներին աջակցող ցույցեր են անցկացվում, Փարիզում ցույցը ցրել են արցունքաբեր գազով

Մերձավորարևելյան երկրներում պաղեստինցիներին աջակցող ցույցեր են 
անցկացվում, Փարիզում ցույցը ցրել են արցունքաբեր գազով

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արաբական մի շարք երկրներում Գազայի պաղեստինցիներին աջակցություն հայտնելու համար ցույցեր են ակնկալվում։ Հազարավոր իրաքցիներ արդեն սկսել են հավաքվել Բաղդադում։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից։

ՀԱՄԱՍ-ի և «Հեզբոլլահ»-ի ղեկավարները մարդկանց կոչ են արել ուրբաթօրյա աղոթքից հետո ակցիաներ իրականացնել փողոցներում և հրապարակներում՝ «ամբողջ արաբական և իսլամական աշխարհում»։

Բացի Իրաքից, ցույցեր են տեղի ունենում նաև մերձավորարևելյան այլ երկրներում, մասնավորապես՝ Լիբանանում, Թունիսում և Հորդանանում։ Ակցիա է սպասվում նաև Արևելյան Երուսաղեմում գտնվող ալ-Աքսա մզկիթի մոտ։

Ֆրանսիայի մի քանի քաղաքներում ևս պաղեստինցիներին աջակցող ցույցեր են կազմակերպվել՝ չնայած այն բանին, որ երկրի կառավարությունը արգելել էր նման ցույցերի անցկացումը։ Փարիզի կենտրոնում կազմակերպված ակցիան ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրանետ մեքենաներ է կիրառել։ Կան նաև ձերբակալվածներ։

Հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի նախագահը դիմել էր մարդկանց՝ կոչ անելով զերծ մնալ նման ակցիաներից՝ ներքին պառակտում թույլ չտալու համար։

Ի դեպ, Էմանուել Մակրոնը նաև հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում Ֆրանսիայի 13 քաղաքացի է զոհվել, 17 մարդ անհետ կորած է և, ամենայն հավանականությամբ, պատանդ է պահվում ՀԱՄԱՍ-ի կողմից։

Գերմանիան ևս արգելել է պաղեստինցիներին աջակցող ցույցերը՝ դա պատճառաբանելով հակասեմական հայտարարությունների և բռնությունների վտանգով։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելում զոհերի թիվը հասել է 1300-ի։ 150 մարդ պատանդ է վերցվել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 1400-ի։ Իսրայելը նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am