Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ղրղզստանում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների խաղաղապահ ուժերի զորավարժությունները

Ղրղզստանում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների խաղաղապահ ուժերի 
զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի Իսիկ Կուլի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Ղրղզստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Այսօր Ղրղզստանի Հանրապետության «Էդելվեյս» զորավարժարանում տեղի է ունեցել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի  «Անխախտելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունների ակտիվ փուլի բացման հանդիսավոր արարողությունը» - մեջբերում է ՏԱՍՍ-ը հատված հաղորդագրությունից։

Մամուլի ծառայության տվյալներով՝ վարժանքների հիմնական նպատակն է ՀԱՊԿ խաղաղապահ ստորաբաժանումների կառավարման մարմինների և անձնակազմի գործնական հմտությունների կատարելագործումը։ Բացի այդ, միջոցառումները միտված են զորամասերի և ստորաբաժանումների ներդաշնակվածության բարձրացմանը։

«Վարժանքների ընթացքում բարձր լեռնային պայմաններում կմշակվեն ճգնաժամային գոտում հետկոնֆլիկտային կարգավորման խնդիրներ՝ խաղաղապահ գործողության անցկացում ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կիրառմամբ և մարդասիրական օգնության տրամադրում», - նշված է հաղորդագրության մեջ։

Զորավարժություններին ներգրավված են խաղաղապահ ուժերի մոտ 1500 զինծառայողներ Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից և Տաջիկստանից, ՀԱՊԿ միացյալ շտաբի և քարտուղարության օպերատիվ խմբերը։ Նաև մասնակցում են ավելի քան 200 միավոր հատուկ, զրահապատ և ավտոմոբիլային տեխնիկա, ռազմափոխադրական, կործանիչ և բանակային օդուժ, անօդաչու ավիացիա և մարտական նավակներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am