Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Վարագա Ս. Խաչի տոնի և Լեռնային Ղարաբաղին զորակցության օրվա առիթով Անթիլիասի Մայրավանքում պատարագ է մատուցվել

Վարագա Ս. Խաչի տոնի և Լեռնային Ղարաբաղին զորակցության օրվա առիթով 
Անթիլիասի Մայրավանքում պատարագ է մատուցվել

ԱՆԹԻԼԻԱՍ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարագա Ս. Խաչի տոնի և Լեռնային Ղարաբաղին զորակցության օրվա առիթով, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում մատուցվել է Ս. և Անմահ Պատարագ։ Ս. Պատարագը մատուցել է Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Թորգոմ Եպս. Տոնոյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, հավարտ Ս. Պատարագի, հանդիսապետությամբ Նորին Սրբության, տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղին նվիրված հատուկ աղոթք և կատարուցվել հոգեհանգստյան կարգ՝ ԼՂ պաշտպանության ու պահպանության համար նահատակված մեր հերոս հայորդիների հոգիների համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am