ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը, Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Լեռնային Ղարաբաղի բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։
Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար։
Շատ շտապ, առանց հապաղելու»,- նշել է ԼՂ ՄԻՊ-ը։