Արցախ

Տեղի է ունեցել Արցախի նորընտիր նախագահի երդմնակալությունը

1 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել Արցախի նորընտիր նախագահի երդմնակալությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովը սեպտեմբերի 10-ին հրավիրել է հատուկ նիստ` Արցախի նորընտիր նախագահի երդմնակալության կապակցությամբ։ Ներկա էին նաեւ Արցախի Հանրապետության երեք նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Արայիկ Հարությունյանը, գործադիր իշխանության ներկայացուցիչներ։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ արարողությունը մեկնարկեց Արցախի օրհներգով, որից հետո նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանը, ըստ արարողակարգի, երդում տվեց 17-րդ դարի Ավետարանի և Արցախի Սահմանադրության վրա ձեռքը դնելով։

377145105_322780696941590_6041868628261020500_n.jpg (91 KB)

Օրհնության խոսք ասաց Տեր Մինաս քահանա Մովսեսյանը՝ ներկայացնելով նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնության խոսքը։

377116787_676506297865410_4428451246623689652_n.jpg (118 KB)

Սամվել Շահրամանյանին խորհրդարանի կողմից շնորհավորել է ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում