Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կարող են դադարեցնել Բաքվի կողմից ԼՂ-ի նկատմամբ սովը զենքի վերածելը. Մարուքյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կարող են դադարեցնել Բաքվի կողմից ԼՂ-ի նկատմամբ սովը զենքի վերածելը. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X սոցցանցի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը և հայտարարել է, որ Միջազգային հանրությունը, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կարող են դադարեցնել սովը զենքի վերածելը, որն Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես լծակ էթնիկ զտումների և ցեղասպանության համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանը նշել է. «Այս մարդասիրական շարասյունը դեռ այստեղ է ՝ սպասելով, թե երբ կհասնի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, որպեսզի բավարարի նրանց ամենատարրական կարիքները և դադարեցնի սովը: Սակայն Լաչինի միջանցքը, որը կյանքի ճանապարհ է, արդեն ամիսներ շարունակ արգելափակված է Ադրբեջանի կողմից։

120 000 մարդ, որից 2000-ը հղի կանայք, 30 000 երեխա, 20 000 տարեց և 9.000 հաշմանդամ տառապում են թերսնուցումից և ամեն օր սպասում են Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը:

Միջազգային հանրությունը, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կարող են դադարեցնել սովը զենքի վերածելը, որն Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես լծակ էթնիկ զտումների և ցեղասպանության համար»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am