Երևանում՝ 11:07,   5 Հունիս 2024

Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանի և ռազմական կցորդի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները

Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանի և ռազմական կցորդի հետ քննարկել է 
պաշտպանության ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն օգոստոսի 9-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Առնո Էլիին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Դըկոտինյիին և փոխգնդապետ Առնո Էլիին՝ Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Երևանում Ֆրանսիայի դեսպանությունում ռազմական կցորդի գրասենյակի հիմնումը, ինչն իրականացվել է պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանի և Սեբաստիեն Լըկորնյուի միջև 2022 թ. սեպտեմբեր ամսին ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում:

Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցության ներկայիս ընթացքին, զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am