Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Ադրբեջանը սովն օգտագործում է որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ քաղաքական գործիք. Էդմոն Մարուքյան

Ադրբեջանը սովն օգտագործում է որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ 
քաղաքական գործիք. Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբայովի՝ ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցին, որտեղ ադրբեջանցի պաշտոնյան անկեղծորեն խոստովանել է, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը և սովի զենքը օգտագործում է որպես քաղաքական գործիք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։

Այս մասին Մարուքյանը գրառում է կատարել X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում։

«Մենք վերահաստատում ենք մեր պահանջն Ադրբեջանին՝ դադարեցնել սովը որպես քաղաքական գործիք օգտագործել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ՝ ստիպելու համար ընդունել իր պայմանները, ինչը մարդկության դեմ հանցագործություն է»,- գրել է Մարուքյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am