Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Այսօր հնարավորություն կա կանխելու Լեռնային Ղարաբաղի ամբողջական էթնիկ զտումները. Էդմոն Մարուքյան

Այսօր հնարավորություն կա կանխելու Լեռնային Ղարաբաղի ամբողջական էթնիկ 
զտումները. Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը կարծում է՝ այսօր հնարավորություն կա կանխելու Լեռնային Ղարաբաղի ամբողջական էթնիկ զտումները, պաշտպանելու 120 հազար հայի իրավունքը՝ արժանապատիվ ապրելու հայրենիքում։

Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր պաշտոնական միկրոբլոգում:

Մարուքյանը շեշտել է. «ԵԱՀԿ-ն և այլ միջազգային դերակատարներ 30 տարի շարունակ հսկայական ջանքեր են գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար, մինչդեռ 22.07.23-ին, ի լրումն իր նմանատիպ մեկնաբանությունների, Ադրբեջանի նախագահը բառացիորեն խոստովանեց՝ իր «ցմահ առաքելությունը պատերազմում հաղթելն էր»:

Մարուքյանն ընդգծել է՝ մենք բախվում ենք 2020-ի պատերազմի սարսափելի հետևանքներին, որ սանձազերծել էր Ադրբեջանը համաշխարհային կարգի և իրավունքի ցանկացած նորմի և սկզբունքի դեմ, բայց այսօր հնարավորություն կա կանխելու Լեռնային Ղարաբաղի ամբողջական էթնիկ զտումները, պաշտպանելու 120 հազար հայի իրավունքը՝ արժանապատիվ ապրելու հայրենիքում։

 «Վե՛րջ տվեք Լաչինի միջանցքի շրջափակմանը»,- եզրափակել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am