Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Գերմանիան աջակցում է Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը Լաչինի միջանցքով մարդկանց և տրանսպորտի ազատ տեղաշարժն ապահովելու վերաբերյալ

Գերմանիան աջակցում է Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը 
Լաչինի միջանցքով մարդկանց և տրանսպորտի ազատ տեղաշարժն ապահովելու 
վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ ջանքերին․ Դաշնային կառավարությունն այս գործընթացում մշտական կապի մեջ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը՝ պատասխանելով Գերմանիայում գործող Haypress լրատվականի հարցերին։  

Haypress լրատվականը Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությանը ուղղել է հետևյալ հարցերը․

1․ Արդյոք Գերմանիան ներկա է գտնվել դիվանագետների այցին, որի նպատակն էր ականատես լինել Ադրբեջանի կողմից մարդասիրական բեռների փոխադրման արգելափակմանը։

2․ Ի՞նչ գործողություններ է ձեռնարկել Գերմանիան այս կապակցությամբ։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պատասխանում նշված է․

«Դաշնային կառավարությունը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ ջանքերին։ Դաշնային կառավարությունն այս գործընթացում մշտական կապի մեջ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Երևանում Գերմանիայի դեսպանությունն այստեղ տեղում` Հայաստանում, շարունակական կապի մեջ է ինչպես Հայաստանի կառավարության և քաղհասարակության, այնպես էլ Հայաստանում ԵՄ առաքելության հետ։ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ դեսպանությունը կանոնավոր կերպով համագործակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հետ, որի միջոցով Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար աջակցությանը ներգրավման ամենամեծ ծավալները բաժին են ընկնում Գերմանիային։ Գերմանիան աջակցում է Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որով պետք է երաշխավորվի Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսական կարիքների ապահովումը»։

Հայաստանը հուլիսի 26-ին 361 տոննա բեռով հումանիտար օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ։ Հումանիտար օգնությամբ բեռնատարների շարասյունը, սակայն, արդեն 6-րդ օրն է, ինչ կանգնած է Կոռնիձորի սահմանային հատվածում՝ Լաչինի միջանցքում, քանի որ Ադրբեջանը թույլ չի տալիս դրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Հուլիսի 28-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել էին Լաչինի միջանցքի սկզբնամաս, տեղում ծանոթացել ստեղծված իրավիճակին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am