Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

ԵՄ-ն պետք է անհապաղ մարդասիրական օգնություն տրամադրի Լեռնային Ղարաբաղին տեղում հրատապ կարիքները լուծելու համար․ ԵԽ պատգամավոր

ԵՄ-ն պետք է անհապաղ մարդասիրական օգնություն տրամադրի Լեռնային 
Ղարաբաղին տեղում հրատապ կարիքները լուծելու համար․ ԵԽ պատգամավոր

ԲՐՅՈՒՍԵԼ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն  խորապես մտահոգիչ է գնահատել Արցախում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը։  

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կաստալդոն նշել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկարատև, ատելությամբ լցված շրջափակումը վտանգի տակ է դնում անթիվ կյանքեր՝ խոչընդոտելով կենսական նշանակություն ունեցող ապրանքների հասանելիությանը և սրելով տուժած բնակչության տառապանքը: 

«Քանի որ ես վերջերս Եվրոպական խորհրդարանի կողմից կազմակերպված պաշտոնական այցի ժամանակ ականատես եղա այն ծանր պայմաններին, որոնց բախվել են հայերը,  հաստատ համոզված եմ, որ մենք չենք կարող անտեսել միջազգային իրավունքի այս խախտումները, որոնք ներկայացնում են մարդկության դեմ հանցագործություն: Առանց ձգձգելու ԵՄ-ն պետք է հրատապ մարդասիրական օգնություն տրամադրի՝ տեղում հրատապ կարիքները լուծելու համար: Այնուհետև, միջնաժամկետ հեռանկարում, ԵՄ-ն պետք է ակտիվորեն աջակցի եռակողմ բանակցություններին՝ հանդես գալով որպես ազնիվ միջնորդ՝ ապահովելու ցանկացած վերջնական համաձայնագրում վճռորոշ կետերի ներառումը», - ասել է Կաստալդոն։

Ըստ եվրախորհրդարանականի, այդ կետերը պետք է ներառեն Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում հայ բնակչության անվտանգության միջազգային երաշխիքներ, և ԵՄ-ն պետք է իրեն առաջարկի որպես այդ համաձայնագրի և դրա պայմանների վերջնական երաշխավորներից մեկը։

Եվրապատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն փաստահավաք առաքելությամբ Հայաստանում է եղել 2022 թվականի նոյեմբերին։

Լիլիթ Գասպարյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am