Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Վիտալի Բալասանյանը տեղափոխվել է հիվանդանոց

Վիտալի Բալասանյանը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը վատթարացել է․ նրան տեղափոխել են հիվանդանոց։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց նրա պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը։

« Պարոն Բալասանյանի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել, այժմ նրան բժիշկները հետազոտում են»,- ասաց Մարտիրոսյանը։

Հուլիսի 14-ին Արցախի իրավապահ մարմինները ձերբակալել էին Վիտալի Բալասանյանին` Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով, այն է՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am