Ադրբեջանն Արցախի դեմ ականանետ է կիրառել. հայկական կողմում տուժածներ չկան
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈՒ-ն hուլիսի 3-ի ժամը 15:50-ի սահմաններում Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և 60 մմ տրամաչափի ականանետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, հայկական կողմում տուժածներ չկան։
Ըստ աղբյուրի՝ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։