Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Հաշվեքննիչ պալատը պետբյուջեի կատարման հաշվետվության ֆինանսական ցուցանիշներում էական խեղաթյուրումներ չի արձանագրել

Հաշվեքննիչ պալատը պետբյուջեի կատարման հաշվետվության ֆինանսական 
ցուցանիշներում էական խեղաթյուրումներ չի արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ֆինանսական ցուցանիշներում էական խեղաթյուրումներ չեն արձանագրվել։ Ինչպես տեղեկանցում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին ասաց Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը։

«Հաշվեքննության արդյունքներով հաշվեքննիչ պալատը հանգել է դրական կարծիքի, որովհետև ստացել է բավարար համապատասխան տեղեկատվություն հաշվեքննության ենթարկված մարմիններից և ֆինանսական հաշվետվությունները բոլոր առումներով զերծ են էական խեղաթյուրումներից։ Հաշվեքննիչ պալատը փաստում է, որ 2022 թվականին պետական բյուջեի կատարման հաշվետվությունը բոլոր առումներով ճշմարիտ է ներկայացնում 2022 թվականի բյուջետային գործառնությունների արդյունքները»,-նշեց Ջանջուղազյանը։

Հաշվեքննիչ պալատի նախագահի խոսքով՝ 10 պետական մարմիններում իրականացված հաշվեքննությունների արդյունքներով արձանագրված են 113 անհամապատասխանություններ, որոնք ոչ բոլորն են, որ հանգեցրել են ֆինանսական հաշվետվություններում խեղաթյուրումների առկայության։

«Դրանցից 5 պետական մարմիններում 18 խեղաթյուրումներ են արձանագրվել ընթացիկ հաշվեքննությունների արդյունքներով։ Պարզապես այս խեղաթյուրումների հանրագումարային ֆինանսական արտահայտությունը կազմել է ծախսերի 0,11 տոկոսը, ինչը չի գնահատվել որպես էական և չի ազդել կարծիքի վրա»,- եզրափակեց Ջանջուղազյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am