Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Բալթյան նավատորմի ավելի քան 3500 զինվորականներ և 40 նավեր օպերատիվ վարժանքներ են սկսել

Բալթյան նավատորմի ավելի քան 3500 զինվորականներ և 40 նավեր օպերատիվ 
վարժանքներ են սկսել

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բալթյան նավատորմը մինչև 40 նավ և ավելի քան 3500 զինվորականների է ներգրավել  ծովում և Կալինինգրադի մարզի զորավարժարաններում անցկացվող օպերատիվ զորավարժություններում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:

«2023 թվականի Բալթյան նավատորմի ուժերի զինվորական կառավարման մարմինների պատրաստման պլանին համապատասխան՝ հունիսի 5-ից մինչև 15-ը Բալթիկ ծովում և Կալինինգրադի մարզի զորավարժարաններում մեկնարկել են Բալթյան նավատորմի խմբավորումների մարտական ​​պատրաստության օպերատիվ վարժանքները՝ Բալթյան նավատորմի հրամանատար, փոխծովակալ Վլադիմիր Վորոբյովի ղեկավարությամբ», - տեղեկացրել են գերատեսչությունում։

Նախարարությունում նշել են, որ զորավարժություններում ներգրավված են մինչև 40 վերջրյա մարտանավեր, կատերներ և ապահովման նավեր, այդ թվում՝ պահականավեր և կորվետներ, փոքր հրթիռակիր նավեր և հրթիռակիր կատերներ։ Բացի այդ, զորավարժություններում ներգրավված են ավելի քան 3500 զինվորական, մինչև 25 ինքնաթիռ և ուղղաթիռ, 500 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am