Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Հնգակողմ հանդիպմանը մանրամասն քննարկվել են ԼՂ-ի հայության անվտանգության և իրավունքների հարցերը․ վարչապետ

Հնգակողմ հանդիպմանը մանրամասն քննարկվել են ԼՂ-ի հայության 
անվտանգության և իրավունքների հարցերը․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ մանրամասներ ներկայացրեց Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպման արդյունքներից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հնգակողմ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են տարածաշրջանային կոմունիկացիաների, գերիների և անհետ կորածների, նաև` Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հետ կապված հարցերը։

«Տարածաշրջանային կոմունիկացիաների հետ կապված վերահաստատեցինք, որ կողմերի սուվերենության և իրավազորության ներքո պատրաստ ենք կոմունիկացիաների բացմանը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն։ Քննարկել ենք գերիների և անհետ կորածների հետ կապված հարցեր, հումանիտար այլ հարցեր։ 

Նաև մանրամասն քննարկում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքերի և անվտանգության ապահովման շուրջ երկխոսության հարցերի շուրջ։ Այստեղ Եվրոպայի մեր գործընկերներն են որոշակի դիրքորոշումներ արտահայտել։

Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հուլիսի 21-ին տեղի կունենա հաջորդ եռակողմ հանդիպումը Բրյուսելում»,- ասաց վարչապետը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am