Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՀՀ վարչապետն ու Արգենտինայի խորհրդարանական պատվիրակությունն անթույլատրելի են համարել Ադրբեջանի՝ բանակցային գործընթացը վիժեցնելու փորձերը

ՀՀ վարչապետն ու Արգենտինայի խորհրդարանական պատվիրակությունն 
անթույլատրելի են համարել Ադրբեջանի՝ բանակցային գործընթացը վիժեցնելու 
փորձերը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արգենտինայի Սենատի և Պատգամավորների պալատի անդամներից բաղկացած խորհրդարանական պատվիրակությանը, որը ղեկավարում է Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադան:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել հայ-արգենտինական հարաբերությունների շարունակական զարգացումը: Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ է նշել Արգենտինայի Սենատում Հայաստանի համար զգայուն հարցերի վերաբերյալ սկզբունքային դիրքորոշումների արտահայտումը, ինչը տեղի է ունենում նաև բարեկամական խմբի անդամների ակտիվ գործունեության արդյունքում:

«Հույս ունեմ, որ ձեր այցի արդյունքներով երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային երկխոսությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել»,- ասել է նա: 

Արգենտինայի խորհրդարանական պատվիրակության անդամները երկու երկրների համագործակցության առավել սերտացման գործում ընդգծել են այդ երկրի հայ համայնքի դերը: Գիժերմո Անդրադան հավելել է, որ շարունակելու են ակտիվորեն նպաստել տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանն ու խորացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային նշանակության հարցերի: Մասնավորապես, քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, ԼՂ բնակչությանն էթնիկ զտման ենթարկելու Ադրբեջանի քաղաքականությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անթույլատրելի են համարել Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ հռետորաբանությունն ու բանակցային գործընթացը վիժեցնելու փորձերը: Կարևորվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերի հասցեագրումը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am