Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայաստանում երկաթգծային ենթակառուցվածքները վերականգնելու համար շատ նախնական հաշվարկներով կպահանջվի մոտ 2-3 տարի. փոխվարչապետ

Հայաստանում երկաթգծային ենթակառուցվածքները վերականգնելու համար շատ 
նախնական հաշվարկներով կպահանջվի մոտ 2-3 տարի. փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման շրջանակներում Հայաստանում երկաթգծային ենթակառուցվածքները վերականգնելու համար շատ նախնական հաշվարկներով կպահանջվի մոտ 2-3 տարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Գրիգորյանն ընդգծեց, որ  երկաթուղին ենթակառուցվածքային շատ ավելի ակնհայտ արդյունավետ լուծում կարող է լինել տարածաշրջանի համար:

«Մենք ուզում ենք լուծումներ, որոնք կամրապնդեն և կավելացնեն Հայաստանի դերը տարածաշրջանում՝ որպես լոգիստիկ հանգույց։ Երկաթուղային տարբերակն այս պահին ամենահավանականն է թվում։ Եթե նայենք տարածաշրջանում երկաթգծային ենթակառուցվածքներին, պարզ է դառնում, որ առանձին հատվածների վերականգնմամբ տարածաշրջանային մակարդակով մենք ստանում ենք լուրջ լոգիստիկ լուծում։ Վերականգնումը շատ նախնական հաշվարկներով կարող է մոտ 2-3 տարի տևել»,- նշեց փոխվարչապետը։

ՀՀ փոխվարչապետը հավելեց, որ այս շաբաթ հնարավոր է կայանա  եռակողմ խմբի հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ, որին այս պահի դրությամբ ինքն անձամբ պլանավորում է մասնակցել:  Նիստում  քննարկվելու են միայն ապաշրջափակման հարցերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am