Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Իսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանն արձակելու և արտահերթ ընտրությունների մասին

Իսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանն արձակելու և արտահերթ 
ընտրությունների մասին

 ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն այսօր հայտարարել է, որ արձակելու է խորհրդարանը: Վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2023 թ. հուլիսի 23-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է El Pais պարբերականը:

Սանչեսի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ նրա «Սոցիալիստական ​​աշխատանքային կուսակցությունը» անհաջող արդյունքներ գրանցեց մայիսի 28-ին անցկացված տարածաշրջանային և մունիցիպալ ընտրություններում:

«Ես անձնական պատասխանատվություն եմ կրում արդյունքների համար և կարծում եմ, որ անհրաժեշտ է արձագանքել դրան։ Կարծում եմ, որ իսպանացիները պետք է բարձրաձայնեն այն մասին, թե ինչ են ուզում կառավարությունից և քաղաքական կուսակցություններից, ինչպես նաև այն մասին, թե ո՛ր քաղաքական ուժերը պետք է կառավարեն երկիրը… Լավագույն բանը, ինչը կարելի է անել այս իրավիճակում, ընտրողներին խոսք տալն է», - ասել է վարչապետն իր հեռուստաուղերձում։

Նա հավելել է, որ գոհ է որպես կառավարության ղեկավար իր աշխատանքի արդյունքներից, և նշել, որ ինքն ստիպված է եղել Իսպանիան ղեկավարել դժվարին պայմաններում. սկզբում երկիրը բախվել է COVID-19-ի համավարակին, այնուհետև Ուկրաինայի հակամարտության հետևանքներին։

Ըստ նախնական արդյունքների՝ ընդդիմադիր պահպանողական «Ժողովրդական կուսակցությունը» վերահսկողություն է ստանում 12 տարածաշրջաններից 8-ում, որտեղ տեղի է ունեցել քվեարկությունը, այդ թվում՝ Մադրիդում և Վալենսիայում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am