Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՀՀ Վարչապետը հույս ունի, որ Թուրքիայում տեղի ունեցած ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի

ՀՀ Վարչապետը հույս ունի, որ Թուրքիայում տեղի ունեցած ընտրություններից 
հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը 
կշարունակվի

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը բնականոն կերպով կշարունակվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ։

«Մենք հույս ունենք, որ Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո կկարողանանք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման գործընթացը բնականոն կերպով շարունակել։ Սա նույնպես մեր օրակարգի կարևորագույն հարցերից է»,- նկատեց վարչապետը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվել է նախագահի պաշտոնում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am