Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Գանձակ գյուղում բացվեց «Ռուսաց լեզվի եւ մշակույթի կենտրոն»

Գանձակ գյուղում բացվեց  «Ռուսաց լեզվի եւ մշակույթի կենտրոն»

ԳԱՎԱՌ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի  Գանձակ գյուղում հանդիսավոր կերպով տեղի ունեցավ «Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի» բացման արարողությունը:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից,  նախաձեռնությունը կյանքի է կոչվել Գավառի համայնքապետարանի և «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի համագործակցությամբ։ Համայնքապետարանը կենտրոնի համար Գանձակի վարչական ղեկավարի նստավայրից անհատույց հատկացրել է համապատասխան տարածք, որը վերանորոգվել ու կահավորվել է «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի կողմից։

Կենտրոնը կազմակերպելու է ռուսաց լեզվի դասընթացներ, թեմատիկ քննարկումներ, ճամբարներ, կինոդիտումներ և մշակութային այլ նախաձեռնություններ։

Բացման արարողությանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներ,  մարզային ու համայնքային իշխանությունների, «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի ներկայացուցիչներ։

Խոսրով Խլղաթյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am