Տնտեսություն

Հազար խոշոր հարկատուները 2018-ի առաջին եռամսյակի համեմատ կրկնապատիկից ավելի հարկ են վճարել

1 րոպեի ընթերցում

Հազար խոշոր հարկատուները 2018-ի առաջին եռամսյակի համեմատ կրկնապատիկից ավելի հարկ են վճարել

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2023 թվականի հունվար-մարտին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ 1000 խոշոր հարկատուներից հավաքագրվել է 113.4 տոկոսով ավելի հարկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներում:

«Էականորեն փոխվել է խոշոր հարկատուների նկատմամբ վարվող հարկային քաղաքականությունը: 2023 թվականի հունվար-մարտին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ առաջին 1000 խոշոր հարկատուներից հավաքագրվել է 113.4 տոկոսով ավելի հարկ: Այսինքն՝ 2018-ի առաջին 3 ամիսների համեմատ խոշոր հարկ վճարողները կրկնապատիկից ավելի հարկ են վճարել: Սա կարևոր է, որ տեսնենք, որ ոչ թե փոքր տնտեսավարողներին ենք միայն հարկային դաշտ բերում, այլ նաև խոշորներին»,-ասաց վարչապետը:

Նույն ժամանակահատվածում 100 խոշոր հարկատուներից հավաքագրված հարկերի ընդհանուր գումարը կազմել է առաջին 1000 խոշոր հարկատուներից հավաքագրված ընդհանուր գումարի 55.7 տոկոսը, այսինքն՝ 100-ը 1000-ի կեսից շատն է վճարել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում