Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ՊՆ-ն մշակվել է նոր հայեցակարգ. պատրաստություն կանցնեն նաև զինծառայությունից ազատված քաղաքացիները

ՊՆ-ն մշակվել է նոր հայեցակարգ. պատրաստություն կանցնեն նաև 
զինծառայությունից ազատված քաղաքացիները

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը մշակել է տարածքային պաշտպանության և տեղական պաշտպանության մասին նոր հայեցակարգ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե ի՞նչ աշխատանք է կատարվել աշխարհազորի հետ կապված:

Պապիկյանը նշեց, որ Աշխարհազորի մասին օրենքն այսօր կա, գործում է, բայց ՊՆ-ն վերջերս մշակել է Տարածքային պաշտպանության և տեղական պաշտպանության մասին նոր հայեցակարգ, որից բխելու են նաև նոր իրավական ակտեր, որոնք առաջիկայում կքննարկվեն ԱԺ-ում: 

Պապիկյանը վստահեցրեց, որ ՀՀ կառավարությունն այսօր ամեն ինչ անում է, որ պահեստազորը վարժական հավաքների միջոցով պատրաստվի, ինտեգրվի, տեղայնացվի այն հատվածներին, որտեղ անհրաժեշտության դեպքում պետք  իրականացնի երկրի պաշտպանությունը՝ երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելիս: 

«Եվ այս համատեքստում շատ կարևոր է նշել, որ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մեր ողջ պահեստազորին, խոսքը վերաբերվում է ոչ միայն  կցագրված անձնակազմին, այսինքն՝ այն քաղաքացիներին, որոնք զինվորական ծառայություն են անցել, այլ նաև մեր նոր պատրաստվածության մեջ ներգրավվելու է նաև Հայաստանի քաղաքացիների այն հատվածը, որոնք ինչ-ինչ բերումով ազատվել են բանակից: Նրանց համար հնարավորություն կլինի պատրաստվել, տիրապետել զենքին և անհրաժեշտության դեպքում պիտանի լինել սեփական հայրենիքի պաշտպանությանը»,-ասաց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am