Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում է. Փաշինյան

Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը նոյեմբերի 9-ի հայտարարության 
կոպտագույն խախտում է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում հսկիչ անցագրային կետի տեղադրումը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ունեցած ելույթում:

«Ադրբեջանը շարունակաբար սրում է իրադրությունը տարածաշրջանում՝ այս անգամ ապօրինի կերպով հսկիչ անցագրային կետ տեղադրելով ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքում: Ու, եթե մինչև հիմա Լաչինի միջանցքը փակ էր կեղծ «բնապահպանական ակցիայի» պատրվակով, ապա հիմա արդեն պաշտոնապես փակվել է Ադրբեջանի կողմից: Սա ոչ միայն տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու, այլ նաև ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը խորացնելուն ուղղված սադրիչ քայլ է»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց՝ միջազգային հանրությունն այս անգամ հստակ գնահատական է տվել ադրբեջանական հսկիչ անցագրային կետի տեղադրմանը Լաչինի միջանցքում:

Փաշինյանը նշեց՝ այս և սրան նախորդած մի շարք գործողությունների իրական և խորքային նպատակը ԼՂ հայության էթնիկ զտումն է և ցեղասպանություն իրականացնելը: Եվ հենց սա պետք է լինի բոլորիս, միջազգային հանրության ուշադրության առարկան:

«Հաջորդ հարցը, որը Լաչինի միջանցքում հսկիչ անցագրային կետ տեղադրելով՝ ավելի է սրվում, հետևյալն է՝ որքանո՞վ է Ադրբեջանն իրեն պարտավորված զգում կատարել իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները: Լաչինի միջանցքում հսկիչ անցագրային կետի տեղադրումը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է: Նոյեմբերի 9-ից ի վեր Ադրբեջանը խախտել է եռակողմ հայտարարության, ըստ էության, բոլոր կետերը»,-ասաց Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am