Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ՌԴ խաղաղապահները քայլեր են ձեռնարկում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ․ Արցախի նախագահի խոսնակը՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի անցակետի մասին

ՌԴ խաղաղապահները քայլեր են ձեռնարկում իրավիճակը կարգավորելու 
ուղղությամբ․ Արցախի նախագահի խոսնակը՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի 
անցակետի մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները քայլեր են կատարում Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

«Իրավիճակի զարգացմանը զուգահեռ՝ տեղեկություններ կհաղորդվեն»,-հավելեց Ավանեսյանը:

Ադրբեջանն ապրիլի 23-ին անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հակարի կամրջի վրա։ Ադրբեջանի այս քայլը դատապարտող հայտարարություններ են տարածել Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարությունները՝ շեշտելով, որ դա հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու փաստի առնչությամբ մտահոգություն են հայտնել նաև ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, ԵՄ-ն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am