Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է լարվածությունը նվազեցնելու մեր կոչին. Ժոզեպ Բորել

Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է լարվածությունը 
նվազեցնելու մեր կոչին. Ժոզեպ Բորել

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը համարել է ԵՄ-ի կողմից լարվածությունը նվազեցնելու կոչին հակասող արարք: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բորելը նման դիրքորոշում է հայտնել ԱԳ նախարարների մակադրակով անցկացվող ԵՄ խորհրդի նիստից հետո: 

«Մենք քննարկել ենք Լաչինի միջանցքի մուտքի մոտ միակողմանիորեն անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը, ինչը հակասում է լարվածությունը նվազեցնելու մեր կոչին։ Հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով»,-նշել է Բորելը:

Նա կարևորել է, որ Ադրբեջանը հայկական կողմի հետ վստահություն ձևավորի՝ որպես հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի հիմք: 

Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, ապրիլի 23-ից փակել է Լաչինի միջանցքում գտնվող Հակարիի կամուրջը, ապօրինի կերպով տեղադրել է անցակետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am