1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադամ Շիֆն Արցախի անկախությունն ու ինքնիշխանությունը ճանաչող օրինագիծ կներկայացնի Կոնգրես

Ադամ Շիֆն Արցախի անկախությունն ու ինքնիշխանությունը ճանաչող օրինագիծ 
կներկայացնի Կոնգրես

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը Կոնգրես կներկայացնի օրինագիծ, որով կոչ է արվում ճանաչել Արցախի անկախությունը և ինքնիշխանությունը, ինչպես նաև դատապարտել Ադրբեջանի ագրեսիան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կոնգրեսականը հայտնել է «Ասպարեզ»-ին տված հարցազրույցում:

«Վաղն առավոտյան ես կներկայացնեմ օրինագիծ՝ ճանաչելու Արցախը, Արցախի անկախությունը և ինքնիշխանությունը: Սրանով ԱՄՆ-ն պաշտոնապես կճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը», - ասել է Ադամ Շիֆը:

Կոնգրեսականը նաև մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից նախապատրաստվող հնարավոր ագրեսիայի առնչությամբ:

«Ես չափազանց մտահոգված եմ, որ Ադրբեջանը հերթական պատերազմն է ծրագրում Արցախի դեմ, հերթական պատերազմը հենց Հայաստանի դեմ, և կարծում եմ, որ սա հզոր ուղերձ կլինի Բաքվի դիկտատորին, որ երկկուսակցական հիմունքներով Կոնգրեսը սատար կկանգնի Արցախի ժողովրդի իրավունքներին», - նշել է Շիֆը՝ շեշտելով, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը պետք է վերջ դրվի:

Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահը նաև արձանագրել է, որ շրջափակման հետևանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամն ավելի է վատթարանում: Իրավիճակի վրա ազդելու համար Շիֆը կարևոր է համարել բոլոր կոնգրեսականների ներգրավումը՝ ԱՄՆ վարչակազմի վրա ճնշում գործադրելու համար:

«Վարչակազմը պետք է անի ավելին, քան խոսել բարոյապես համարժեք տերմիններով: Այստեղ բարոյական համարժեքություն չկա: Բռնություններից և սադրանքից զերծ մնալու կոչերը երկու կողմերին ուղղելն օգուտ չի բերում, երբ միայն մեկ կողմն է ագրեսորը, և դա Բաքուն է», - շեշտել է Շիֆը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]