Ադրբեջանն անցակետի տեղակայումով Արցախի 120 հազար խաղաղ հայերի պատանդ է վերցրել. Մարուքյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգի գրառմամբ հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի անցակետի տեղակայումը նշանակում է, որ Արցախի 120 հազար խաղաղ հայեր պատանդ են վերցվել Ադրբեջանի կողմից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Էդմոն Մարուքյանը նշել է. «Արդեն մոտ 2 տարի է, ինչ մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի մտադրությամբ։ Այսօր Ադրբեջանը Լաչինի միջանցքի ապօրինի անցակետ է տեղակայել, ինչը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է: Սա նշանակում է, որ 120 հազար խաղաղ հայեր հայտնվել են Լեռնային Ղարաբաղում և որպես պատանդ վերցվել Ադրբեջանի կողմից։ Դա տեղի է ունենում միջազգային հանրության լուռ հայցքի ներքո։ Ավելին, Սա արդյունք է մարդու իրավունքների չդադարող կոպիտ խախտումներին արձագանքելու անկարողության, ինչպես նաև Ադրբեջանի կողմից իրականացված նախկին ոճրագործությունների նկատմամբ հանդուրժողականության»:
It's been about 2 years since we are alarming about Azerbaijan's intention of ethnic cleansing in Nagorno Karabakh. Today Azerbaijan is installing an illegal checkpoint on the Lachin Corridor, which is a gross violation of the Trilateral Statement of November 9. This means that… pic.twitter.com/wLKjXLSU48
— Edmon Marukyan (@edmarukyan) April 23, 2023