Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ներքին Գետաշեն գյուղում կառուցվում է 32 կիլոմետր խմելու ջրատարի ներքին ցանց

Ներքին Գետաշեն գյուղում կառուցվում է 32 կիլոմետր  խմելու ջրատարի ներքին 
ցանց

ԳԱՎԱՌ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Ջրային ծրագրերի իրականացման մասնաճյուղի» կողմից Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղում կառուցվում է խմելու ջրատարի ներքին ցանց՝ շուրջ 32 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ներքին Գետաշենի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը, շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերից եւ ավարտի կհասցվեն 2023 թվականի վերջին։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 548 միլիոն 500 հազար դրամ։ 2023 թվականի ապրիլի 4-ի դրությամբ կառուցվել է շուրջ 9 կիլոմետր երկարության խմելու ջրատար, ինչի արդյունքում 2022 թվականին իրացվել է 120 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքներն ընդհատվել են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով եւ կվերսկսվեն առաջիկա օրերի ընթացքում։  «Ներքին Գետաշենի ջրատար ներքին ցանցի վերակառուցումը չափազանց կարեւոր խնդիր է լուծում մեր գյուղի բնակչության համար։ Բավական է ասել, որ այս ծրագրի շահառու է հանդիսանում 1000 տնտեսություն՝ մի քանի հազար շնչով։ Այս տարվա շինարարության համար  նախատեսված է ներդնել 250 միլիոն դրամ, սակայն շինարարները վստահեցնում են, որ աշխատանքները կհասցնեն ավարտել նախատեսված ժամկետից ավելի վաղ եւ ամբողջությամբ Ընդ որում, ծրագրի հաշվին ոչ միայն խմելու ջուրն անցկացվում է բնակարաններ, այլ նաեւ տեղադրվում են հաշվիչներ։ Այս կերպ լուծվում է այդ տնտեսությունների մաքուր եւ շուրջօրյա ջրամատակարարման խնդիրը, ցանցում նվազագույնի են հասցվում կորուստները։ Շինարարական աշխատանքներն ընթանում են գյուղի թաղամասերի մեծ մասում՝ մոտ 80 տոկոսի չափով»,-ներկայացրեց Ներքին Գետաշենի վարչական ղեկավարը։

Խոսրով Խլղաթյան    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am